close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական պատասխանատվության եւ քաղաքացիական խիզախության ժամանակը

Խմբագրի անկյուն

16 Նոյեմբերի 2020, 13:36
 Քաղաքական պատասխանատվության եւ քաղաքացիական խիզախության ժամանակը

Երեկ Նիկոլ Փաշինյանի արտառոց հայտարարությունից (հիշեցնենք՝ նա հայտարարել էր հետևյալը՝ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով») հետո, հանրային աննախադեպ արձագանքի պայմաններում, ՀՀ Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Լուսինե Բադալյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեցոր այս պահից  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքը համարում է սպառված,  նաև ներողություն խնդրեց բազմաթիվ սխալների համար:

Yerkir.am-ը օրերս սկսել էր «Ճանաչենք Արցախը հանձնողներին» շարքը՝ անուն առ անուն ցույց տալով ՀՀ իշխանության մաս կազմող բոլոր նրանց, որոնց պաշտոնավարման օրոք՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ՀՀ իշխանությունների դավաճանության արդյունքում թշնամուն է հանձնվել շուրջ քառորդ դար առաջ ազատագրված Արցախը: Այդ անձինք հայոց պատմության մեջ մնալու են որպես հայ ժողովրդի, հայոց բանակի դեմ գործած պետական հանցագործներ և դավաճաններ:

Շարքը սկսելուց անմիջապես հետո որոշ մարդիկ, փոխանակ գիտակցեին աղետի լրջությունը, հրաժարվեին իրենց պաշտոններից կամ իրենց դիրքորոշումներով դեմ դուրս գային իշխանական դավադիր գործարքներին, սկսեցին «մարդ կանչել» և փորձել իրենց անունները դուրս հանել պետական դավաճանների ցուցակից:

Անցած գիշերը, փաստորեն, եղան պաշտոնյաներ, որոնք ունեցան քաղաքացիական պատասխանատվություն և քայլ արեցին: Ելնելով այդ իրողությունից՝ նշված երեք պատգամավորների անուններն առայժմ պասիվացնում ենք նշված շարքում և հույս հայտնում, որ նրանք առաջիկայում ևս կշարունակեն իրենց գործունեությամբ աջակցել ՀՀ-ի և Արցախի շուրջ տեղի ունեցող աղետալի գործընթացների կանխմանն ու ՀՀ իշխանությունների կործանարար քայլերի չեզոքացմանը:

Ըստ այդմ՝ նշված և բոլոր պատգամավորները պարտավոր են ոչ թե հեռանալ ու խուսափել պատասխանատվությունից, այլ մնալ և հենց Ազգային ժողովում իրենց պատգամավորական կարգավիճակով ու լիազորություններով ազդել Նիկոլ Փաշինյանի պետականակործան քայլերի վրա, մնալ և քվեարկել նրան պաշտոնանկ անելու օգտին:

Հ.Գ. Փաստորեն, իշխանության սխալ ընթացքի մասին առաջինը ազդարարում են կանայք, իսկ տղամարդիկ շարունակում են թաքնվել ինչ-որ մեկի փեշերի տակ:

Վահե Սարգսյան

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica