close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի բանտում սպանել են թալիշ առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային՝ Արցախը հանձնելու օրը

Քաղաքական

13 Նոյեմբերի 2020, 00:37
 Ադրբեջանի բանտում սպանել են թալիշ առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային՝ Արցախը հանձնելու օրը

Ադրբեջանի Գոբուստանի բանտում սպանել են թալիշ գործիչ, ակտիվիստ, թալիշական ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդային՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում լուրը հաստատեց նրա մտերիմ ընկեր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գառնիկ Ասատրյանը։

Թալիշ գործչին ադրբեջանցիները սպանել են հենց նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու խայտառակ փաստաթուղթը և նույն օրը, երբ նշում են իրենց դրոշի տոնը՝ նոյեմբերի 9-ին։

«Դե դա հարյուր տոկոսով, բնական է, հենց այդ օրերին արեցին, որպեսզի հաղթանակի էյֆորիայի տակ սպանությունը չզգացվի։ Բացի այդ, խորհրդանշորեն հենց իրենց դրոշի ու Արցախի հանձնման օրը արեցին, որ ընդհանուր նշեն իրենց հաղթանակը»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Ընտանիքին մահվան պատճառի մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն տվել, միայն ասել են, որ, իբրև թե, Ֆահրադդին Աբոսզոդան ինքնասպան է եղել։ Այս վարկածը հարազատներն ու մտերիմները բացառում են ոչ միայն նրա կերպարին ծանոթ լինելով, այլ նաև հաշվի առնելով փաստը, որ դեռ երկու ամիս առաջվանից թալիշ գործիչը զգուշացնում էր, որ իրեն ադրբեջանցիները ուզում են սպանել կորոնավիրուսով վարակվելու անվան տակ։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում մի քանի հոդված հրապարակվեց, որոնցով նրա փաստաբանը ուշադրություն էր հրավիրում ակտիվիստին սպառնացող վտանգի վրա։ Այս անգամ, փաստորեն, չհասցրին կանխել սպանությունը։

«Այս մարդուն բանտում չկարողացան կոտրել, եթե նա կոտրվեր, մի երկու բան ասեր, նրան չէին սպանի։ Նրան ասել էին՝ ելույթ ունեցիր, մի երկու բան ասա, ներողություն խնդրիր, նա չի արել։ Նա կարող էր հանգիստ անել այդ հայտարարությունները և ապրել։ Երկու ամիս առաջ զգուշացրել էր, հացադուլ էր հայտարարել, որովհետև նրան հոգեբանական ծանր ճնշումների էին ենթարկում, կտտանքների էին ենթարկում։ Ափսոս էր, ոչ մի կերպ չկարողացանք փրկել։ Բյուրեղյա մաքրության մարդ էր նա, քաղաքական գործչին ոչ հարիր, ես նրան համեմատել եմ Մովսես մարգարեի հատ, թալիշ ժողովրդի Մովսես մարգարեն էր»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Աբոսզոդայի վերջին ելույթը բանտում տպավորել է շատերին։ Նա ասել է՝ իմ արյան ամեն կաթիլից, որ կթափվի գետնին, հազարավոր թալիշներ կառաջանան և կձգտեն իրենց երկրի ազատությանը և մենք մի օր կհասնենք Թալիշստանի անկախությանը։

Գառնիկ Ասատրյանը համարում է, որ Աբոսզոդան թալիշական շարժման մարմնավորումն էր և նրա հեռանալով թալիշական շարժումը, ըստ էության, խարխլվեց։

Ֆահրադդին Աբոսզոդային չեզոքացնելը նաև հայկական դիրքերի թուլացում է նշանակում, որովհետև Ֆահրեդդին Աբոսզոդան ամենահեղինակավոր թալիշ գործիչն էր, որը կարող էր թալիշներին կոչ անել և թալիշների մի զգալի մասը արձագանքեին՝ վստահեցնում է Գառնիկ Ասատրյանը։ Ասում է՝ աշխարհում այսօր չկա նման մարդ, որ մի բան ասի՝ թալիշները լսեն։ Նա միանշանակ հայամետ էր, միանշանակ սիրում էր մեր ժողովրդին։

Ֆահրադդին Աբոսզոդայի հայտնի արտահայտությունն էր․ «Карабахская проблемма-это наша проблемма» (Ղարաբաղի խնդիրը՝ դա մեր խնդիրն է): Արցախի խնդիրը նա թալիշներինն էր համարում, քանի որ նրանք ոգեշնչվում էին ինքնորոշման համար պայքարում Արցախի երբեմնի հաղթանակից, մտածում էին՝ եթե արցախցիները հաջողեն, ուրեմն իրենք էլ կհաջողեն, եթե պարտվեն՝ իրենք էլ կպարտվեն։ Նա հայտարարում էր ու գրվածքներում էլ նշում, որ արցախցիները իրենց եղբայրներն են, և իրենք պետք է օրինակ վերցնեն նրանցից՝ նրանց քաջությունից, նրանց կռվելու ունակությունից, նրանց կամքից։

«Ինքը Թալիշ-Մուղանյան Հանրապետության պառլամենտի ղեկավարն էր, որը 3 ամիս տևեց։ Ինքը նախ հրաշալի վերլուծաբան էր, պատմաբան էր, հրաշալի փիլիսոփա էր նաև և պոետ։ Ու հրաշալի լեզվաբան էր նաև՝ բազմաթիվ բառարաններ ունի։ Նրա թալիշերենի գիտական քերականությունը լույս տեսավ, երբ ինքը բանտում էր։ Ֆահրեդդին Ֆարմանովիչ Աբոսզոդան տարածաշրջանի խոշորագույն հասարակական-քաղաքական գործիչներից էր․ լեռը երևում է հեռվից, երբ ժամանակ անցնի, նրա շուրջը կհուսյվեն վարքաբանական պատմություններ, պատմվածքներ»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Ֆահրադդին Աբոսզոդան բարձրացնում էր իր ժողովրդի ինքնագիտակցությունը։ Գառնիկ Ասատրյանը համարում է, որ մինչ այդ թալիշները ազգագրական խումբ էին, ժողովրդի ինքնագիտակցություն դեռևս չունեին, ինքնագիտակցության բյուրեղացումը տեղի ունեցավ շնորհիվ նրա։

Աբոսզոդան ծնվել է Թալիշստանի գյուղերից մեկում, սովորել՝ Բաքվի համալսարանում։ 2008 թ-ին գնացել էր Ռուսաստան։ Ապա Ադրբեջանի պահանջով հետախուզում հայտարարեցին, ռուսները ձերբակալեցին նրան, մոտավորապես 6-7 ամիս պահեցին, բայց դատարանը որոշեց, որ չի կարելի արտահանձնել։ Հենց դատարանի դահլիճից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները առևանգեցին  Ֆահրադդին Աբոսզոդային և տարան Ադրբեջան։ Ապա 16 տարվա ազատազրկման դատապարտեցին հակասահմանադրական, հայամետ կոչեր անելու մեղադրանքով։ Ընդամենը 1 տարի կարողացավ մնալ Ադրբեջանի բանտում թալիշ գործիչը, հասցրին սպանել։

«Մտքեր ունեինք նրան ինչ-որ կերպ ազատելու, բայց չստացվեց։ Եթե մենք Հայաստանի քաղաքացիություն տայինք, հարցը կլուծվեր և նա կգար Հայաստան, դիմեցինք անգամ Տաջիկստանի կամ անգամ Մոլդովայի քաղաքացիություն տան, բայց չստացվեց ոչ մի կերպ։ Եթե նա այսօր լիներ, մեծ դեր կունենար արցախյան պատերազմում։ Իզուր չէր, որ նրանք սպանությունը կազմակերպեցին մինչև պատերազմը, պատերազմին պատրաստվում էին և հիմնական նպատակը ազգային գործչին չեզոքացնելն էր պատերազմի ժամանակ և արեցին։ Այսինքն, հրաշալի աշխատեցին թուրքերը»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Անկախ, ազատ Թալիշստան ունենալու համար կյանքը նվիրաբերած գործիչը շատ հետաքրքիր մարդ էր, ասում է մտերիմ ընկերը, ազնիվ, անշահախնդիր, միանգամայն զուրկ արծաթասիրությունից, նվիրված, էությամբ ժուժկալ, համեստ, չափից դուրս սկզբունքային և համառ։

«Նա չափազանց ուղղամիտ, երբեմն չափից դուրս կոշտ էր, շատերը նրան չէին սիրում, որովհետև միանգամից երեսին ինչ-որ բան ասում էր, և եթե դուրը չէին գալիս, դուրս էր անում։ Այսինքն, նենց քաղցր-մեղձր բնավորություն չուներ, չէ՛, իսկական լեռնցի էր։ Նա շատ քնքուշ, լավ պոետ է և նրա մասին անգամ երգ է գրել հայտնի թալիշ պոետ Ալի Նասիրը»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Ֆահրադդին Աբոսզոդայի պոետական կեղծանունն էր «Դեղըժ», այսինքն՝ «Լեռնցի»։

Աննա Բալյան

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica