close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ․ Արցախը հանձնելու որոշման դեմ բողոքող ցուցարարները մինչև ժամը 12-ը ժամանակ տվեցին իրենց պահանջները բավարարելու համար

Քաղաքական

11 Նոյեմբերի 2020, 18:57
 ՈՒՂԻՂ․ Արցախը հանձնելու որոշման դեմ բողոքող ցուցարարները մինչև ժամը 12-ը ժամանակ տվեցին իրենց պահանջները բավարարելու համար

Մինչև ժամը 12-ը ժամանակ տանք, եթե մեր պահանջները չիրականացվեն, 12։30 հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արցախը հանձնելու որոշման դեմ 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ։

Ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվել են մինչև ԱԺ շենք և պահանջում են արտահերթ նիստ հրավիրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ԲՀԿ խմբակցությունն արդեն նախաձեռնել է գործընթաց, բայց նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների որոշ պատգամավորների մասնակցությունը։

Ցուցարարները հնչեցրին այդ պատգամավորների անունները և հորդորեցին գալ խորհրդարան․ «Նպատակը հիմա մեկն է՝ վիժեցնել ստորագրված փաստաթուղթը։ Մի՛ ընկրկեք, կշեռքի վրա դրված է Արցախը, պատգամավորական 5 տարվա մանդատը ոչինչ է մեր հայրենիքի այդ հսկա հողակտորի հետ համեմատած»։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է փորձել մինչև վաղը ժամը 3-ը այս հարցը լուծել, ստեղծել ազգային կառավարություն և վերադարձնել մեր կորցրածը։

Ավելի վաղ ներկայացրել էինք ինչպես է ԱԺ դիմաց երգում ՀՅԴ ցուցարարը։

Ավելի վաղ գրել էինք արցախցի կնոջ մասին, որը դիմելով ՀՀվարչապետի կնոջն, ասել էր՝ Աննա՛, Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել։

Կարդացեք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե՝ Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր։

Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար։

Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ․

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica