close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մաքսային միջնորդ կազմակերպություններին խնդրում ենք, որ հօգուտ պետության ձևակերպումները կատարվեն անվճար. ՊԵԿ փոխնախագահ

Տնտեսական

30 Հոկտեմբերի 2020, 19:15
 Մաքսային միջնորդ կազմակերպություններին խնդրում ենք, որ հօգուտ պետության ձևակերպումները կատարվեն անվճար. ՊԵԿ փոխնախագահ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լուրերին առ այն, որ ՊԵԿ-ը, իդեմս մաքսային միջնորդների, գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից։

«Հարգելի քաղաքացիներ, արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿը, իդեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ են, որոնք քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու ծառայության համար գանձում են X գումար:

ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, այնուամենայնիվ, պատերազմի առաջին իսկ օրվանից, իմ անձնական խնդրանքն է փոխանցվել բորոր մաքսային միջնորդի ծառայություն մատուցող կազմակերություններին, որ հնարավորության դեպքում, հօգուտ պետության հրաժարված ապրանքների ձևակերպումներն իրականացվեն անվճար:

Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մաքսային միջնորդ կազմակերպություններին և ևս մեկ անգամ խնդրել, որ հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները հնարավորության դեպքում կատարվեն անվճար:

Այն քաղաքացիները, ովքեր կբախվեն ներքոնշյալ խնդրի հետ, խնդրում եմ կապ հաստատել ուղիղ ինձ հետ 011/801095 համարով»,- գրել է Ներսիսյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica