close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

200 հոգանոց դիվերսիոն խումբը 2 ուղղություններով հարձակվել է, բայց հետ է շպրտվել. ռեպորտաժ առաջնագծից

Արցախ

30 Հոկտեմբերի 2020, 18:59
 200 հոգանոց դիվերսիոն խումբը 2 ուղղություններով հարձակվել է, բայց հետ է շպրտվել. ռեպորտաժ առաջնագծից

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել առաջնագծի այն հատվածից, որտեղ աեպտեմբերի 27-ից սկսած հանդարտ օր չի եղել։

Մինչեւ հրադադարի մասին լուրը սահման էր հասնում, թշնամին արդեն սկսում էր կրակել։ Ամենածանր հարձակումը սեպտեմբերի 29-ին էր. թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չսահմանափակվեց։

«Մոտ 200 հոգանոց դիվերսիոն խումբը՝ բաժանված մասերի հարձակում է իրականացրել։ Առաջին հարձակվել են այս դիրքի ուղղությամբ, թափանցել են խրամատ, մոտ 2-3 ժամվա մարտից հետո նահանջել են»,- պատմում է զինծառայողը։

Թշնամին փախել է կարողացածի չափ։ Արագ փախուստի ճանապարհին թողնելով զենք-զինամթերքը։ Ոչ բոլորն են հասցրել փախչել։ Դիվերսանտներից 7-ին խրամատում են վնասազերծել։

«Եղել են տարբեր ազգի մարդիկ, կոչումներով՝ կապիտան, մայոր, լեյտենանտ»,- պատմում է զինծառայողներից մեկը։

Տղաները պատերազմից ամենավատ հիշողությունը համարում են իրենց կորուստները։

«Զենքը ձեռքներիս՝ մեր հողի, ջրի, վաղվա մեր սերնդի, հայրերի ու մայրերի համար կանգնած ենք ու մարտնչում ենք առանց սասանվելու»,- նշում են նրանք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica