close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը մի շարք երկրների հասցեին

Աշխարհ

30 Հոկտեմբերի 2020, 15:12
 ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը մի շարք երկրների հասցեին

ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ դատապարտել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը միության պետությունների հասցեին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԵՄ գագաթնաժողովի արդյունքները ամփոփելով. հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Նա նշել է. «Քննարկել ենք Թուրքիայի հարցը։ Արտահայտել ենք մեր վճռականությունը՝ ստիպելու Թուրքիային հարգել մեզ։ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում դեռևս դրական ուղի չի ընտրել։ Մենք դատապարտում ենք Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վերջին միակողմանի գործողությունները, սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը, որը բացարձակապես անընդունելի է»

Միշելը շեշտել է, որ Թուրքիայի հանդեպ հետագա գործողությունները ԵՄ առաջնորդները կքննարկեն դեկտեմբերին կայանալիք պլանային գագաթնաժողովում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Փարիզը հայտարարել էր Թուրքիայից իր դեսպանին հետ կանչելու մասին։

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica