close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեհրիբանը 4 տարի Թուրքիայում է ապրել. Իլհամ Ալիևի հորեղբոր սկանդալային նամակը

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 15:42
 Մեհրիբանը 4 տարի  Թուրքիայում է ապրել. Իլհամ Ալիևի հորեղբոր սկանդալային նամակը

Կուռ և ամուր ներկայացող Ալիևների տոհմն իրականում այդպիսին չէ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ նրա հորեղբոր` գիտնական, հասարակական գործիչ Ջալալ Ալիևի (մահացել է 2016-ին), մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլը միշտ չէ, որ համարձակություն է ունեցել գրելու:

Ջալալ Ալիևը հաճախ է աչքի ընկել իր սկանդալային հայտարարություններով, արհամարհական արձագանքներով: Ըստ որոշ վարկածների` Իլհամի և հորեղբոր հարաբերությունները սկսել են լարվել 2003-ին, երբ Հեյդար Ալիևի առողջական վիճակն անհույս է եղել, և բոլորը հասկացել են, որ իշխանությունը կփոխանցվի նրա միակ որդուն` Իլհամ Ալիևին: Սա դուր չի եկել Ջալալ Ալիևին: 2003թ. ընտրություններից առաջ Ջալալը փորձել է համոզել Իլհամին, որ զիջի իշխանությունը` ասելով, թե նա դեռ երիտասարդ է դրա համար:

Ուշագրավ է, որ Իլհամի իշխանության տարիներին հարազատ հորեղբայրը որոշ ժամանակ անհետացած է եղել, չի ներկայացել հանրությանը: Վարկածներից մեկի համաձայն` Իլհամի անմիջական հրահանգով, նա գտնվել է տնային կալանքի տակ` ապշերոնյան ամառանոցներից մեկում:

Ներկայացնում ենք Իլհամի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի սկանդալային նամակը, որը, հասկանալի պատճառներով, ադրբեջանական մամուլում այդպես էլ լայն տարածում չի գտել:

«Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաևին, որ Ջալալ Ալիևն է եկել: Այդ ոջիլը մարդ չի եղել և չի լինի, նրանից ի՞նչ նախագահ: Ինձ տնային կալանքի է դատապարտել: 3 տարի է` փակված էի մնացել Պատանդարտում` իմ տանը:

Նա դարձել է Փաշաև: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգար Մեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո’չ փողերից, ո’չ նավթից, ո’չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել:

Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիևան ապրել է Թուրքիայում: Եթե չգիտեք, ապա իմացեք: Նա երկար ժամանակ դա գաղտնի է պահել, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է գաղտնի պահել, երբեմն մարդն ինքն է բացահայտում իր գաղտնիքները: Երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևան թուրք դերասանուհի Թյուրքան Շորայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ 4 տարի ապրել է Թուրքիայում: Թուրքական թերթերը գրել են այդ մասին, սակայն ադրբեջանական ոչ մի թերթ չի գրել. Մեհրիբանն արգելել էր: Մեհրիբանը պաշտոնական կենսագրությունում չի բացահայտում, որ ապրել է Թուրքիայում: Ինչո՞ւ: Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում:

Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մինչև 1995 թվականը Մեհրիբանը Ադրբեջանում արված լուսանկարներ չունի, անգամ` Ալիևի հետ ընդհանուր լուսանկար»:

Թարգմանությունը` Yerkir.am-ի

 

Շուշիի էթնիկ դիմագծի մասին
30 Նոյեմբերի 2020, 10:57 Շուշիի էթնիկ դիմագծի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica