close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առնչությամբ

Աշխարհ

28 Հոկտեմբերի 2020, 15:53
 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առնչությամբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առնչությամբ, կոչ արել դադարեցնել բռնությունը, պահպանել հրադադարը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը:

Թրյուդոն նշել է նաեւ, որ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը: «Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, այդ պատճառով մենք շարունակում ենք կոչ անել կողմերին՝ բանակցել»,-ասել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը մի քանի օր առաջ քննարկել է Հայաստանի վարչապետի, նաեւ Թուրքիայի նախագահի հետ:

Նշենք, որ Ջասթին Թրյուդոն Արցախյան հակամարտության մասին խոսել է Կանադայի խորհրդարանի՝ նախօրեի նիստում, երբ պատգամավոր Էլիզաբեթ Մեյը հարցրել է վարչապետին՝ արդյո՞ք Կանադան պետք է ավելի ակտիվ ներգրավվի այս հարցում՝ ընդգծելով, որ Թուրքիան եւ Իսրայելը շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին:

Շուշիի էթնիկ դիմագծի մասին
30 Նոյեմբերի 2020, 10:57 Շուշիի էթնիկ դիմագծի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica