close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հաջորդ քայլից է կախված ԼՂ-ում պատերազմի հետագա ընթացքը

Արցախ

28 Հոկտեմբերի 2020, 12:35
 Ադրբեջանի հաջորդ քայլից է կախված ԼՂ-ում պատերազմի հետագա ընթացքը

Լեռնային Ղարաբաղի վրա լայնամասշտաբ ռազմական հարձակումից մեկ ամիս անց, իսկ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի ձախողումից ժամեր անց Ադրբեջանը կանգնած է վճռորոշ ընտրության առջև, որը կարող է սահմանել պատերազմի ելքը:

Ադրբեջանական զորքերը, առաջ շարժվելով իրանական սահմանով ձգվող բաց ռելիեֆով, կարծես արագորեն մոտենում են Լաչինի ռազմավարական միջանցքին: Սակայն իր զորքերի գերծանրաբեռնված լինելու և Ղարաբաղի պաշտպանների՝ դեպի անտառային բարձունքները նահանջելու պատճառով Բաքուն կանգնել է ճամփաբաժանին: 

Ընտրությունը հետևյալում է` հետևել ռազմական տրամաբանությանն ու առողջ ռազմավարությանը կամ փոխարենն ընտրել ավելի մեծ քաղաքական և դիվանագիտական դիվիդենդներ ունեցող որոշում: Բայց Ադրբեջանը չի կարող գնալ երկու ճանապարհով էլ։

Ռազմական տրամաբանությունն առաջարկում է ընտրել Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը և Հայաստանը կապող կարևոր փրկարար օղակը թիրախավորելը: Լաչինի կենսական ճանապարհը կտրելու ցանկացած հաջողություն կործանարար կլինի՝ վտանգելով Հայաստանից Ղարաբաղ զորքերի ու օգնության հոսքը և Ղարաբաղի հայերին ենթարկելով բազմամսյա պաշարման:

Սակայն հենց Ղարաբաղի  լիակատար վերահսկողությանը ձգտող ադրբեջանական բնակչության համար դա բավարար չի լինի, քանի որ այդպիսի ընտրությունը չի լինի քաղաքականապես հաճելի և ոչ էլ բավարար՝ լիակատար հաղթանակի վտանգավոր մեծ սպասումների պայմաններում:

Եվ հենց այստեղ է գալիս երկրորդ ընտրությունը՝ շրջադարձ Լաչինի միջանցքից Ղարաբաղի տարածքում Շուշի քաղաքի վրա հարձակման համար:

Շուշի պատմական-մշակութային կենտրոնի գրավումը, որը ադրբեջանցիներն անվանում են Շուշա, զգալի քաղաքական նվաճում կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևի կառավարության համար: Դա նաև կբարձրացնի Բաքվի դիվանագիտական սակարկությունների ուժը հետագա բանակցություններում:

Այդուհանդերձ, նման քայլը կարող է հանգեցնել հսկայական ռազմական կորուստների և սկիզբ դնել պարտիզանական պատերազմի նոր, նույնիսկ ավելի դաժան ժամանակաշրջանի, քանի որ ղարաբաղյան ուժերը առավելություն կունենան շարժունակության և հանկարծակիության առումով ադրբեջանական ուժերի դեմ ապստամբային ոճի պայքարում: 

Հաշվի առնելով մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական ուժերի չափազանց մեծ խոցելիությունն ու մատակարարման ուղիների լարվածությունը, դա կարող է լինել հատկապես ռիսկային որոշում:

Արդեն իսկ ադրբեջանական առաջխաղացումն իրականացվում է ավելի շատ Բաքվի քաղաքական նկատառումներով, քան ռազմական գիտությամբ, բնույթով խոցելի է մատակարարման ձգված գծերի և խզված հաղորդակցության պատճառով:

Կլաուզևիցյան ռազմական գիտությանն ուղղված այս մարտահրավերը գուցե գայթակղիչ է` առաջխաղացումն արագացնելու և ավելի շատ տարածքներ զավթելու համար, բայց Բաքուն վտանգավոր կերպով անտեսում է էական սահմանափակումներն ու անհրաժեշտությունները:

Ձմեռն է մոտենում

Asia Times-ին որոշ արևմտյան ռազմական վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Բաքվի՝ «ատամները պոչ անելու» հարձակումը չունի նյութատեխնիկական ապահովման առումով տոկունություն:

Բացի այդ՝ ադրբեջանական գրոհային շարասյունն ավելի է նոսրանում՝ առանց հետնապահ ստորաբաժանումների, որոնք ունակ են պահել նվաճած տարածքները Ղարաբաղի հարավում:

Այս թուլությունը մարտահրավեր կդառնա ադրբեջանցի հարձակվողների համար, քանի որ հայկական ուժերի ցանկացած հակագրոհ փոքր դիմադրության կհանդիպի և կարող է մարտավարական հանկարծակիություն ու ադրբեջանական «բաց» ստորաբաժանումների թևից շրջանցում ապահովել: 

Շուտով ձմեռ է, ինչը նշանակում է, որ մոտակա շաբաթներին Ադրբեջանի հետագա մարտական գործողությունները հատկապես դժվար կլինեն, եթե ոչ անհնարին ցածր տեսանելիության և ձյունածածկ լեռնային տեղանքի պատճառով:

Երկրորդ՝ ռազմավարական համատեքստում հաճախ անտեսվում է ղարաբաղյան հայկական կողմի օպերատիվ դոկտրինը և մարտական փորձը: Անցյալի հիմնական առճակատումներում, մասնավորապես՝ 1990-ականների ղարաբաղյան պատերազմում և 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում, արցախահայերը սկզբում պարտվում էին, բայց հետո վերախմբավորվեցին և հաղթանակներ ապահովեցին՝ հիմնված հակագրոհների ու ներխուժումների հետ մղման վրա:

Այս պատմական օրինակը ցուցադրում է Ղարաբաղի պաշտպանական դիրքերի ևս մեկ առավելությունը, բացի տեղանքից և տեղագրությունից, ինչը ենթադրում է, որ իրական բեռը հարձակվողների վրա է:

Դաժան կորուստների, մեծ զոհերի և տարածքների գրավման ու դիրքերի պահպանման համար ավելի ու ավելի ծախսատար մարտավարական արշավների մասին ամեն օր զեկուցելով՝ Ղարաբաղի հայ պաշտպանների գործոնը հաշվի չառնելը դեռ շատ վաղ է: 

Ադրբեջանի՝ շաբաթներ տևած հետևողական հարձակումից հետո ղարաբաղյան ուժերի հաջող և կանոնավոր նահանջը նրանց թույլ տվեց վերադասավորվել և վերախմբավորվել երկրորդական պաշտպանական գծում՝ հաշվի առնելով պաշտպանության առավելությունները՝ տեղանքը և տեղագրությունը: Տեխնիկական լուրջ կորուստներից և գրեթե 1000 զոհերից հետո նրանց հակագրոհներն ու համառ դիմադրությունը սկսել են փոխել մարտական գործողությունների պատկերը։

Վերջին օրերին նոր պաշտպանական դիրքերի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել ադրբեջանական առաջխաղացումը Ղարաբաղի և Հայաստանի միջև միակ մայրուղային կապի՝ ռազմավարական նշանակության Լաչինի միջանցքից 25 կմ հեռու:

Միևնույն ժամանակ, նահանջը դեպի լեռներ ու անտառներ հնարավորություն տվեց ղարաբաղյան ուժերին փոքր ստորաբաժանումներով հարձակումներ իրականացնելու ընդդեմ ավելի չպաշտպանված ադրբեջանական հետեւակի և զրահատեխնիկայի: Իսկ անտառային և լեռնային տեղանքը զգալիորեն կթուլացնի Ադրբեջանի՝ թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերի օդային առավելությունը:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը լիակատար հաղթանակ էր խոստացել, Լաչինում կամ Շուշիում կանգ առնելու հեռանկարը հղի է քաղաքական ինքնասպանությամբ։

Հրադադար

Այս ֆոնին նույնիսկ եռակողմ դիվանագիտական ջանքերը ձախողվեցին: Մոսկվան, փորձելով ցույց տալ իր դիվանագիտական գերակայությունը, հոկտեմբերի 9-ին կայացած հապճեպ հանդիպման ընթացքում փորձեց համաձայնագիր պարտադրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու պետությունների աջակցությամբ՝ ռուսական այս նախաձեռնությունը սկզբում դիտարկվում էր որպես դիվանագիտական իշխանության հզոր հաստատում: 

Այնուամենայնիվ, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան իրենց ոչ բնորոշ համարձակություն ցուցաբերեցին՝ դիմակայելու, իրենց կարծիքով, ռուսական բլեֆին և պարծենկոտությանը, և ադրբեջանական հարձակումը շարունակվեց՝ առանց խոչընդոտների:

Ռուսաստանի հանդեպ այսպիսի բացահայտ մարտահրավերը բխում է Ադրբեջանի վճռականությունից՝ ամրապնդված Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աննախադեպ աջակցությամբ: Ադրբեջանի տարածքային և Ղարաբաղի հայ պաշտպանների նկատմամբ մարտավարական հաջողությունները միայն խորացրել են հրադադարի ռեժիմը պահպանելու՝ նրա դժկամությունը: 

Այդ բավականին զարմանալի սաստման ֆոնին սկսվեց երկրորդ դիվանագիտական նախաձեռնությունը: Այս անգամ Ֆրանսիան էր. ամերիկյան ոճով անցկացվող մաքոքային դիվանագիտության շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացուցիչը եղավ Երևանում և Բաքվում՝ հոկտեմբերի 15-16-ը յուրաքանչյուր կողմի հետ մի շարք հանդիպումներ անցկացնելով:

Չնայած նորարարության և նախաձեռնողականության մասին գովեստներին՝ հրադադարի ռեժիմի ապահովման երկրորդ ջանքերը նույնպես ձախողվեցին:

Քաջալերված տարածքային ձեռքբերումներով և խրախուսված իր ավտորիտար կառավարման պարագայում հազվադեպ ներքին համաժողովրդական աջակցությամբ՝ նախագահ Ալիևը արհամարհեց իր նոր հաղթանակները և արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին Թուրքիայի արած բողոքներին՝ ենթադրելով, որ Անկարան Փարիզի հաշվին ավելի մեծ դեր կարող է խաղալ միջնորդական ջանքերում:

Եվ դիվանագիտական փոխգործակցության ամենաթույլ և ամենաանհեռանկարային փուլում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպում ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Ամերիկյան այս ուշացած ժեստն ի սկզբանե  դատապարտված էր և աշխարհաքաղաքական դերը ցուցադրելու ու նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրերին Թրամփի վարչակազմի մարտական վիճակը բարձրացնելու քայլ էր:

Թեև ԱՄՆ-ին հաջողվեց  կրակի դադարեցման եւս մեկ համաձայնություն ձեռք բերել, այն արդեն տապալվեց կիրառումից մեկ ժամ անց:

Հակամարտության միջնորդ լինելը երբեք էլ հեշտ գործ չի եղել, քանի որ կախված է հակամարտության կողմերի քաղաքական անկեղծ կամքից և գրեթե բոլոր դեպքերում հակամարտությունից «ուժասպառվելու» աստիճանից: Լեռնային Ղարաբաղի պարագայում պատերազմական ժամանակաշրջանի դիվանագիտությունը ձախողվել է. պատերազմի դաշտում դինամիկ զարգացումներն են սահմանում իրավիճակը:

Ենթադրվում է, որ պատերազմող կողմերը վերջին պարտավորությանը՝ Ժնևում հոկտեմբերի 29-ին կայանալիք դիվանագիտական հանդիպմանն ավելի շուտ կհետևեն, քան թե ուժային գործողություններին:

Ռիչարդ Կիրակոսյան

Աղբյուրը՝ AsiaTimes.com

Թարգմանությունը՝ Yerkir.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica