close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Թուրքիայի համար վարձկաններ հավաքագրող ահաբեկչական խմբավորման շտաբը՝ վերացնելով 60 զինյալի

Տարածաշրջան

26 Հոկտեմբերի 2020, 14:57
 Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Թուրքիայի համար վարձկաններ հավաքագրող ահաբեկչական խմբավորման շտաբը՝ վերացնելով 60 զինյալի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբին Քաֆր Թախարիմում (հյուսիսային Իդլիբում)՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ, ինչը հանգեցրել է խմբավորման 60 զինյալի մահվան. հայտնում են ռուսական թելեգրամյան  ալիքները։

Սա հստակ ազդանշան է Թուրքիային և ցույց է տալիս Մոսկվայի ու Անկարայի միջև լուրջ տարաձայնությունները, որոնք արդյունք են ինչպես Սիրիայում և Լիբիայում շահերի բախման, այնպես էլ Արցախում թուրքական անմիջական ներգրավվածության:

«Ֆայլաք ալ Շամը» ներկայումս, այսպես կոչված, սիրիական չափավոր ընդդիմության ամենաազդեցիկ խմբավորումն է, որի ներկայացուցիչները ընդգրկված են «Ազատագրության ազգային ճակատ» և «Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական խմբավորումների ղեկավարության մեջ: Այն «Ահրար ալ Շամ»-ին հեռացրել է այս պաշտոնից մեծ մասամբ Թուրքիայի աջակցության շնորհիվ:

Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զերծ էին մնացել Իդլիբի խորքում գտնվող «Ֆայլաք ալ Շամ»-ի հենակետերին հարվածելուց, նույնիսկ՝ բաց ռազմական արշավների ժամանակահատվածներում:

«Ֆայլաք ալ Շամի» շտաբի վրա հարձակումը ուշագրավ է նրանով, որ Թուրքիան Իդլիբում դրա միջոցով վճարում է իր աջակցությունը վայելող ապստամբներին: Խմբավորումը պատասխանատու է Իդլիբում թուրքական ներկայության պաշտպանության համար:

«Ֆայլաք ալ Շամ»-ի ներկայացուցիչներն աշխատում են սահմանադրական հանձնաժողովում և մասնակցում են Աստանայի ու Ժնևի գործընթացներին։

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica