close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսպանիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանք են առաջադրել Սիրիայի նախագահի հորեղբորը

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2020, 19:07
 Իսպանիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանք են առաջադրել Սիրիայի նախագահի հորեղբորը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Իսպանիայի Ազգային դատական պալատի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել 83-ամյա Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարազատ հորեղբորը։ Նա կասկածվում է Իսպանիայում 695 մլն եվրո լվանալու մեջ, որը ստացել է Սիրիայի տարածքում «կոռուպցիոն գործողությունների» հետեւանքով։ Դատախազությունը պահանջել է Ռիֆաթին 8 տարվա բանտարկության դատապարտել, իսկ նրա կնոջն ու 7 երեխաներին, որպես իրավախախտումների հանցակիցներ, 6-ական տարվա։

Ըստ մեղադրական եզրակացության, որի մի օրինակը DW-ի տրամադրության տակ է, Ռիֆաթ Ասադը եւ նրա ընտանիքի անդամները Իսպանիայում տնօրինում են 507 միավոր անշարժ գույք։ Մասնավորապես՝ նրանց է պատկանում Մարբել հարավիսպանական հանգստավայրի Բանուս սպորտային նավահանգստում «Անդալ» քոթեջային համալիրը, որն Իսպանիայում համարվում է ամենահեղինակավորը։ Ընտանիքի սեփականությունն է նաեւ նույն Մարբելում վճարովի ավտոկայանատեղիներում 244 կայանավայր։

Դատախազությունից նշում են, որ նախագահական հորեղբոր կարողությունը կազմում է 3,4 մլրդ եվրոյից ոչ պակաս։ Բացի Իսպանիայում սեփականությունից, նա 29 ընկերություն ունի, որոնք գրանցված են Ջիբրալթարի, Բարբադոսի եւ Բահամյան կղզիների օֆշորային գոտիներում, անշարժ գույք Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ 180 ուղեւորի համար օդանավ, զբոսանավեր, թանկարժեք ավտոմեքենաներ, ոսկերչական իրերի հավաքածու եւ այլն։

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica