close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրագրողի սպանության մեղադրանքով դատապարտված դանիացի գյուտարարը բանտից փախուստ է կատարել

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2020, 19:26
 Լրագրողի սպանության մեղադրանքով դատապարտված դանիացի գյուտարարը բանտից փախուստ է կատարել

Դանիացի լրագրողի մասնատման մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված դանիացի գյուտարար Պետեր Մադսենը բանտից փախուստ է կատարել։ Այս մասին տեղեկացնում է Copenhagen Post պարբերականը։

Նշվում է, որ Մադսենը բանտից անհետացել է 10։00-ի սահմաններում։ Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը Ալբերտսլուն շրջանում է, նրա վրա, հավանաբար, պայթուցիկ սարքով գոտի կա։ Նաեւ հավանականություն կա, որ մոտը ատրճանակ ունի։

Ներկայումս չարագործը շրջապատված է ոստիկան դիպուկահարներով։

2017 թվականի օոգոստոսի 10-ին շվեդ լրագրող Կիմ Վալը հոդված գրելու նպատակով ուղեւորության էր մեկնել Nautilus սուզանավով, որը Մադսենը ինքնուրույն էր կառուցել։ Դրանից հետո աղջիկն անհետացել էր, այդ մասին ոստիկանությանը հայտնել էր նրա ընկերը։ Ընդ որում՝ Մադսենն ինքը, ում փրկել էին սուզանավից եւ ձերբակալել, պնդել էր, որ աղջկան իջեցրել է կղզիներից մեկում։ Ոստիկաններն ավելի ուշ գտել էին աղջկա մասնատված մարմինը։ Մադսենը լրագրողի սպանության համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica