close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ի հետ խոսելու համար մեզ վստահելի բանակցող է պետք. Դ. Վանյան (մաս 3)

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2020, 16:53
 ՌԴ-ի հետ խոսելու համար մեզ վստահելի բանակցող է պետք. Դ. Վանյան (մաս 3)

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.

«Սիրելի Հայեր․
 
Մենք բարդ ու բազմաթիվ անհայտներով մի անհավասար պատերազմի մեջ, մեր լավագույն զավակներին ու ընկերներին, մեր հայրենակիցների թանկագին կյանքերը զոհելով՝ պահում ենք ճակատամարտի գիծը։ Այդ գիծը, բոլորիս պատվախնդրությամբ բոցավառված, դիրք ու խրամատ դարձած, անցնում է մեր կանանց ու մայրերի, հայ ժողովրդի սրտի միջով։
 
Ծանր, ճակատագրական, պատմական, հերոսական օրեր ենք ապրում։ Մենք գիտակցում ենք, որ մեր տունը, մեր սուրբ Հայրենիքը, մեր մասունքները, մեր բազմահազարամյա գոյատևումը, մեր մշակույթը, և վերջապես՝ մեր կյանքը վտանգված են։ Սա լինելության ճակատամարտ է, և մենք պարտավոր ենք դիմակայել, հավաքել՝ մարդկային, քաղաքական, տեխնիկական, մտային, և մնացած բոլոր ուժերն ու հնարավորությունները, և զսպանակված, հավասարակշռված, հազար ու մի անգամ մտածված հարված տալ թշնամուն ու հաղթել նրան։ Սա հնարավոր է, և ուրիշ եղանակ չկա։
 
Կոսովոյի նախադեպից սկսած՝ աշխարհը թևակոխել է սահմանների փոփոխությունների դարաշրջան։ Այսօր մեր հերթն է։ Կամ կկորցնենք երեսուն տարվա, արյունով ու քրտինքով ազատագրածը, իսկ սա նշանակում է, որ կկորցնենք Հայաստանն ու նրա անկախությունը, կամ կհասնենք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական նոր իրողության։ Այսպես է դրված այս ոչ հռետորական, չափազանց իրական հարցը։
 
1․Ես մի բան գիտեմ, և այդ մասին արդեն ասել եմ․ Նահանջելիս չեն բանակցում։ Այս պահին անհնար է բանակցել մի սրիկայի հետ, ով պատմության հետ՝ ամբողջն է ուզում - մինչև Երևան, ով պաատրաստվում է Հայերին քշել շների պես։ Ոչխարները քշո՞ղ են դարձել։
 
2․Մենք արդեն հոգնել ենք հաղթական հայտարարությունների ու կիսատ - պռատ մատուցված նորությունների տողատակերում իմաստներ փնտրել։ Մեր հեղափոխական կոչվող իշխանությունները պարտավոր են ավելի բաց խոսել սեփական ժողովրդի հետ։ Մենք այդպես ենք հաղթել առաջին պատերազմում, օր օրի իմնալով թե կորցրածը, թե ազատագրածը։ Այսօր էլ մեզ պատիվ չի բերում, երբ այլ աղբյուրներից ենք իմանում իրողությունը։ Հայ ժողովուրդը մեծ ցավ ապրած ժողովուրդ է, և արժանի է դիրքերի ճշմարտությունն իմանալու։
 
3․Արծրուն Հովհաննիսյանը ճիշտ է, երբ ամենօրյա իր հաղորդագրություններում ասում է՝ Հաղթելու ենք։ Սակայն, այսօր մենք պաշտպանվում ենք, այդ պաշտպանության ընթացքում, ստիպողաբար, նահանջում, և, որպեսզի հաղթանակ տանենք, պարտավոր ենք սկսել հյուսել այս հաղթանակի հզոր կտավը, որը բազմաթիվ թելերից ու գույներից է հյուսվելու։ Իսկ առաջին հերթին, պարտավոր ենք ճշմարիտ վերլուծել քաղաքական իրավիճակը, շահագրգիռ երկրների շահախնդրություններն ու հետո, ճշմարիտ, անսպասելի, ճկուն որոշումներ կայացնել։
 
4.Այսպիով, սկսենք մեր դաշնակից Ռուսաստանից և փորձենք իրերին ու նրանց ընթացքին նայել նրանց իսկ տեսակետից, որովհետև, երբ մենք քննարկում ենք մեր հյուսիսային հարևանին մեր ակնոցներով, պատկերն աղավաղված է ստացվում։
 
Ռուսաստանը իր սահմանների բազմաթիվ կետերում զգում է արևմուտքի ճնշումները՝ Ուկրաինա, Բելոռուսիա, Թուրքիա, Ադրբեջան, Կիրգիզիա, Ղազախստան։ Այդ ճնշումները գնալով ահագնանում են։ Թուրքիայի ծավալապաշտական պլանները, այստեղ՝ ամենավտանգավորն են, որովհետև ներսում և սահմանների ողջ երկայնքով թրքալեզու - Սունի Իսլամի հետևորդ ժողովուրդների մեծաքանակ առկայությունը, և հնարավոր սեպարատիստական նկրտումները այդ երկրի տարածքում մեծ են։ Ուկրաինա - Թուրքիա տանգոն ամենավտանգավորն է այսօր, որը սպառնում է թե իրական պատերազմական իրավիճակ առաջանալու, թե Ուկրաինայի տարածքում Թուրքական կամ ամերիկյան ռազմաբազաներ հայտնվելու, թե թաթարական ֆակտորի ուժեղանալու և Կազանին հաղորդվելու տեսակետներից։ Հիշեցնեմ, որ ԱՄ Նահանգներին շատ ձեռնտու են այսօրվա Թուրքիայի առաջացրած սադրնքները, որովհետև նրանք խոցում են և Ռուսաստանին, և Չինաստանին, և Իրանի Իսլամակամ Հանարպետությանը, իսկ Ուկրաինայից արձակված միջուկային հրթիռը կարող է Մոսկվա հասնել մեկ րոպեում, ինչը լուրջ խնդիր է հակաօդային պաշտպանության համար։
 
Թուրքիան կարող է իսլամական գրոհայինների ձեռքերով սրել իրավիճակը, իսկ հարկ եղած դեպքում ժխտել իր մասնակցությունը։ Այստեղ Ռուսաստանը չի դանդաղելու, և հարվածելու է անմիջապես, հուսալով՝ Ուկրաինային կտրել Սև ծովից՝ ընդհանրապես։ Իսկ դա նա կանի Օդեսայից մինչև Նիկոլաև, Խերսոն, Զապորոժյե, Դնեպրոպետրովսկ ու Խարկով՝ սեպարատիստական մի նոր շքերթ առաջացնելով, մանավանդ որ նշածս տարածքների բնակչությունը ռուսալեզու և ռուսահակ են։
 
Մի քանի տարի առաջ առաջացած "Ռուսական աշխարհ" կոչված երևույթի դիմաց դուս է եկել "Մեծ Թուրանի" պանթուրքիստական, պանիսլամիստական աշխարհը, եւ սա կատակ չէ, այլ դառն իրականություն։ Հիշեցնեմ նաև այն, որ Ռուսաստանի համար դրացի Իրանը Շիա Իսլամի պատվարն է աշխարհում, և Ռուսական Սունի իսլամիստների կողմից սվիններով է ընդունվում։ Սրան գումարեք այն, որ Ռուսաստանը սանկցիաների և նավթի գների պատճառով տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակում է, իրական դաշնակիցներ չունի և չի ուզում ունենալ, հայտարարելով, որ միայն բանակն ու նավատորմն են նրա իսկական դաշնակիցները։ Այսօրվա Ռուսաստանը հակադարվում է Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ ընդհանրապես։
 
Սակայն, մյուս կողմից, Ռուսաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի դերը, Արցախի նշանակությունը Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի համար, և Ռուսաստանը այսօրվա գերտերություններից միակն է, որ ուղիղ շահագրգռված է մեր տարածաշրջանով, քանզի Հայաստանի պարտությունը կնշանակի Ռուսաստանի պարտություն, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի նրա հետ, եթե պանթուրքիզմն ու իսլամական գրոհայինները հայտնվեն Կովկասում, կամ եթե ազգամիջյան ընդհարումներ սկսվեն այնտեղ, ինչի նախերգանքը մեր՝ հայերիս կողմից սխալ գնահատված "Ծիրանի պատերազմն" էր։
 
Մի բան պարզ է։ Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի գործել, և սա ոչ մի կապ չունի դեպի հյուսիս ուղղված մեր սպասումների հետ։ Եթե Հայաստանը հաղթեր, Ռուսաստանը այնքան կաջակցեր, որպեսզի պահպանվեր ստատուս քվոն։ Նրան ավելի ուժեղ Հայաստան պետք չէ, քանզի դա նոր հիմնահարցեր կառաջացներ առանց այն էլ բազմաթիվ կոնֆլիկտներով մտահոգ Ռուսաստանի համար։ Եթե նահանջում ենք, ապա նա սպասելու է, մինչև ծնկաչոք կխնդրենք նրա բարյացակամությունը, այն էլ Բելոռուսի նման միութենական որևէ պայամանագիր ստորագրելով։ Այսօրվա Ռուսաստանի համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շատ ձեռնտու վիճակ է, քանի որ, Արցախը թողնելով վերջինիս կազմում, այնտեղ Ռուսական ռազմաբազա տեղաադրելով Ռուսաստանը կշահեր, որովհետև կհաղթեր Թուրքիային, Ադրբեջանին ժամանակավորապես կզրկեր վերջինից, դրա փոխարեն վճարելով Արցախի ցանկալի անկախությամբ ու ազատագրված տարածքներով։ Իսկ Արցախն ունենալով Ադրբեջանի կազմում, անընդհատ կհսկեր Ալիևին, նույնիսկ՝ կփոխեր նրան, կնշանակեր ռուսամետ որևէ մեկին։
Ես փորձում եմ իրերին սթափ նայել, և իմ վերլուծության նպատակն էլ այն է, որ մենք մեր դաշնակցից առավելագույնը կարողանանք ստանալ, նվազագույն քաղաքական կորուստներով, քանզի թանկ ենք վճարել և վճարում մեր ինքնության ու սուվերենության միջազգային հավաստիացումների համար։
 
Ռուսաստանն այն Երկիրն է, որի հետ հարկավոր է ամենօրյա աշխատանք տանել։ Մենք դրա համար ունենք բազմաթիվ հնարավորություններ․ Ռուսատանում՝ պրոհայկական քաղաքական միտք կա՝ փորձագետներից սկսած, ավարտած ավելի քան երկուսուկես միլիոն - Հայաստանի հետ սերտաճած Հայություն՝ համայնքայինկառույցներով։ Ռուսաստանը կարող է լուծել այս հարցը, և լուծելիս խորհրդակցելու է ոչ թե մեզ հետ, այլ Շահնազարովների, Կուրղինյանների ու Բաղդասարովների հետ։ Շահնազարովն օրինակ, այս էլ որերորդ անգամ հայտարարում է, որ Արցախը անկախ լինել չի կարող։ Որ Հայաստանի անկախության ու լինելության հարցն է քաղաքական սեղանին դրված։ Պարզից էլ պարզ է, որ նա առաջադրանք է կատարում, սակայն մեր Երկրից ո՞վ է աշխատում այս կարգի մարդկանց հետ, որոնցից շատերը հարգանք ու պատիվ են ներշնչում թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Լավրովը և Պեսկովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ զանգահարել են Շահնազարովին՝ խորհրդակցելու։ Իսկ ինչու՞ նա չի արտահայտում մեր Երկրի համար բարենպաստ կարծիք։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ո՞վ է այն մարդը, ով զբաղվում է նմանօրինակ հարցերով և պատասխանատու է դրանց համար։
 
Հաջորդը։ Պարզից էլ պարզ է, որ ՀՀ վարչապետի հետ լարված հարաբերություններ են։ Այդ հարաբերությունները շտկելու համար անհրաժեշտ է կադրային փոփոխությունների շարք անցկացնել։ Ինչու՞ ենք հապաղում։ Ո՞րն է Արցախը ճանաչելու այն պահը, որը պահանջվում է քաղաքական այս շրջափակումը ճեղքելու համար։ Ռուսաստանին դուր չի գալիս, որ մենք այս հարցով բանակցում ենք այլ երկրների հետ, օրինակ Ֆրանսիայի, որովհետև, եթե հրաշքով, եվրոպական երկրները ճանաչեն Արցախի անկախությունը, Ռուսաստանի համար խաղի կանոնները կփոխվեն։ Այսպես Կոչված ստատուս քվո պահելու անհրաժեշտությունը հօդս կցնդի, և Ռուսաստանը կաշխատի օր առաջ միջամտել այստեղ, որպեսզի քաղաքական հաղթանակի դափնին ուրիշին չտրվի։
 
Իսկ մեզ համար օդի պես կարևոր է, որ մենք ճեղքենք այս լռությունը ու ճանաչվի Արցախի անկախությունը երրորդ երկրների կողմից։ Իսկ Ռուսաստանի հետ խոսելու համար մեզ վստահելի բանակցող է պետք։ Գործիչ, ում վստահում է ՎՎ Պուտինը։ Որքա՞ն պիտի ասենք այս մասին, որ հասկանալի լինի։ Պատերազմ է։ Երկպառակությունը դրեք մի կողմ և միավորեք բոլոր քաղաքական ուժերին, եթե ուզում եք փոխել իրավիճակն ու Ռուսաստանի վերաբերմունքը։ Սա շատ կարևոր է։
 
Ռուսաստանի՝ Թուրքիայի նկատմամբ վարած արտաքին քաղաքականությունը տապալվել է։ Վերջին տարիների նրա բոլոր ձեռնարկած քայլերն ու հաշվարկները սխալ են դուրս եկել, սկսած С400-ի վաճառքից, վերջացրած գազամուղով ու ատոմակայանի շինարարությամբ, էլ չեմ հիշեցնում ՌԴ դեսպանի սպանությունը կամ ինքնաթիռի խոցումը։ Սիրիայում էլ, Լիբիայում էլ Թուրքիան անցավ սահմանները։ Ռուսաստանը շատ լավ է հասկանում ու գիտակցում իր սխալները։ Այսօր, С400-ի փորձարկումով, Թուրքիան կարծես ապտակ է տալիս, ասելով, որ կհարվածի Ղրիմին ռուսական զենքով։ Սա նման է երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունեցող անձնական հակամարտության։ Այդպիսի հակամարտություն կա ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, և այս երևույթները յուղ են լցնում կրակին ու թեժացնում այս պատերազմը, որը կարծես համակարգչային խաղի է վերածվել նրանց համար, ովքեր նստած են մոնիտորների ետևում։ Մարդկային կյանքը կարծես արժեզրկվել է այնպես, որ պատերազմը կանգնեցնելու համար այլ փաստարկներ են պետք։
 
Վերոհիշյալ բոլոր փաստարկներով հանդերձ, Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, հաղթանակող երկիր է, զարգացման ու ամրապնդման փուլ է ապրում, քաղաքական հեղինակությունը բարձր է, և մենք պարտավոր ենք սովորել աշխատել նրա հետ, որպեսզի ռիսկերը կառավարելի լինեն։ Օրինակ․ պատկերացրեք, որ Ռուսաստանը առանց մեզ հարցնելու խաղաղապահներ է ուղարկում տարածաշրջան, կամ ուղարկում է չեչեններից կազմված "Վոստոկ" վաշտը։ Մենք պարտավոր ենք մեխանիզմներ ունենալ նման մարտահրավերները կառավարելու համար։
 
Հեղաշրջումից՝ Էրդողանին փրկած նախագահ Պուտինը պիտի փորձի լուծել իր սխալները, իսկ մեզ հարակավոր է հավաքել մեր ողջ ներուժը, բռուցքվել ու դուրս նետել թշնամուն մեր սրբազան հողերից։
 
Կշարունակեմ վաղը»:
Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica