close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցը

Աշխարհ

20 Հոկտեմբերի 2020, 09:19
 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, որը հոկտեմբերից նախագահում է խորհուրդը:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարը։ Դա ամենահրատապ հարցն է, քանի որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի պահպանվել» - ասել է նա՝ նշելով, որ գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես կազմակերպել դրա կատարման վերահսկողությունը:

«Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», - շարունակել է մշտական ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը՝ Անվտանգության խորհրդի կողմից, հատուկ մանդատ կպահանջի:

«Սա արագ գործընթաց չէ»,- ասել է դիվանագետը:

«Տեղեկություններ կային, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», - ասել է Նեբենզիան:

Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել եւս, որ այդ կազմակերպությունը կարգավորման գործընթաց է վարում:

«Ո՞վ կլինի այնտեղ, ի՞նչ կարգավիճակով, դեռ հարց է, որը քննարկվում է», - հավելել է նա:

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica