close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանի ԱԳՆ. Էգեյան ծովի նկատմամբ Թուրքիայի նկրտումներն անօրինական են

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2020, 17:10
 Հունաստանի ԱԳՆ. Էգեյան ծովի նկատմամբ Թուրքիայի նկրտումներն անօրինական են

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «որոնողափրկարարական գոտին», որը ընդգրկում է Էգեյան ծովի կեսը համաձայն նոր թուրքական օրենքի, անօրինական է եւ ի վերջո սպառնալիքի տակ կդնի մարդկանց կյանքը, հաղորդում է Greek City Times-ը:

«Այդ գոտին, ինչպես նաեւ գոտին, որը որոշվել է 1988թ. օրենքով, անօրինական է՝ հաշվի առնելով այն, որ այն ներառում է Հունաստանի ինքնիշխան շրջանները: Այն հիմնված չէ օպերատիվ չափանիշների վրա եւ չի ծառայում որպես աջակցություն մարդկանց անվտանգությանը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ այդ վերջին քայլը քաղաքականապես մոտիվացված է: Թուրքիան չի վարանում խառնաշփոթ առաջացնել՝ վտանգելով մարդկային կյանքերը: Էգեյան ծովի եւ Արեւելյան Միջերկրական ծովի նկատմամբ Թուրքիայի նկրտումներն անօրինական են: Թուրքիան պետք է պահպանի միջազգային իրավական նորմերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայլօղլուն Թվիթթերում գրառում է կատարել. «Մենք ընդլայնել ենք մեր կապույտ հայրենիքում որոնողափրկարարական գոտին, ներառյալ՝ մեր պետական նավերի որոնողական աշխատանքների շրջանները: Հաջողություն մեր երկրին նոր պետական որոնողափրկարական ծրագրում»:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica