close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2020, 13:35
 Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ

Շաբաթ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը սպիտակ փոշով ծրար եւ սպառնալիքներով նամակ է ստացել: Այդ մասին հաղորդել է Dnevnik տեղական տեղեկավտվական պորտալը՝ հղում անելով կառավարությունում աղբյուրներին:

Նրա տեղեկություններով՝ նամակն ուղարկվել է Պլենկովիչի անունով իշխող «Խորվաթական ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գլխավոր գրասենյակ: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ:

Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի 22-ամյա քաղաքացի Դանիել Բեզուքը հրազենից կրակել է երեք ոստիկանների ուղղությամբ, որոնք հերթապահում էին հրապարակում, որտեղ գտնվում են Զագրեբի պետական կառույցները: Հարձակման հետեւանքով անվտանգության ծառայության աշխատակիցը ստացել է մի քանի հրազենային վնասվածք եւ վիրահատվել: Հրաձիգն ինքնասպանություն է գործել: Հինգշաբթի հանրապետության ՆԳ նախարար Դավոր Բոժինովիչը հայտնել է լրագրողներին, որ նախարարությունը հետաքննում է հրաձգության առչնությամբ դեպքը, այդ թվում՝ վարչապետի վրա հնարավոր մահափորձ կատարելու տեսանկյունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica