close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2020, 13:23
 ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն: Այս մասին նա ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային:

Ինչպես հաղորդում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica