close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ- ների էջերում է

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2020, 12:05
 Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ- ների էջերում է

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:

Հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:

AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ:

France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica