close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ Վահագն Թևոսյանի գրառումը պառակտում չի՞ մտցնում

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2020, 09:52
 Իսկ Վահագն Թևոսյանի գրառումը պառակտում չի՞ մտցնում

Հայաստանում համերաշխության ու միասնականության ջանքերը համառորեն տապալվում են այդ նույն կոչերով հանդես եկողների` իշխանության ներկայացուցիչների կողմից: Այսօր 13 կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան` առաջարկելով գործող իշխանություններին հայրենիքի պաշտպանության գործում ներգրավել նաև ՀՀ նախկին նախագահներին, նախկին վարչապետներին և այլն:

Թվում էր` ընդդիմադիրների այս առաջարկը, որը բառացիորեն հենց միասնականության ու համերաշխության դրսևորում է, պիտի ողջունելի լիներ իշխանությունների կողմից: Բայց արի ու տես, որ անգամ այս օրհասական պահերին նրանք չեն թաքցնում իրենց մաղձն ու քաղաքական էժանագին շահերը:

Ահավասիկ, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառումը, որով նա առաջարկում է հանել քննարկումից 13 կուսակցությունների առաջարկը, որովհետև «նյարդաքամ է անում»: Այն, որ իրենց մանկամիտ, անպատասխանատու, տեղ-տեղ անհայրենիք ու բարոյականության սահմաննեը հատող տարբեր գրառումներ ու հայտարարություններ ավելի քան 2 տարի և ավելի քան 20 օր հունից հանում են հասարակության ադեկվատ ու գիտակից հատվածին, դրա մասին լռում ենք, էլ չենք ասում, որ մեզ պարտադրում են լռել, որ հանկարծ «պառակտում չմտցնենք»: Իսկ, ահա, իրենց` իմքայլականներին, կարելի է խոսել ու պառակտել հասարակության միասնականությունը, արհամարհել, հեգնել, ծաղրել, թշնամանք սերմանել:

Աղբյուրը՝ hraparak.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica