close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքում մեկնարկել է Արցախին օգնության դրամահավաքների երկրորդ փուլը

Սփյուռքի ձայնը

17 Հոկտեմբերի 2020, 12:48
 Ջավախքում մեկնարկել է Արցախին օգնության դրամահավաքների երկրորդ փուլը

Հայրենի Ջավախքի տարբեր քաղաքներում ու գյուղերում շարունակում են ֆինանսական միջոցներ, սննդամթերք և այլն հավաքել մարտնչող Արցախի համար: Ընդ որում՝ եթե որեւէ քաղաք կամ գյուղ արդեն մի անգամ օգնություն ուղարկել է, ապա հիմա կրկին են հավաքում:

Ահա ստացված տեղեկություններից մի քանիսը:

Հնգօրյա դրամահավաքից հետո Մեծ Գոնդուրայի հանրության հանգանակած գումարի չափը այս պահին կազմում է 30000 լարի։ Դրամահավաքին իրենց մասնակցություն են ցուցաբերել և ցուցաբերելու են արտերկրում ապրող, համագյուղացիները՝ Տիրայր և Օնիկ Զուռնաջյանները,Արարատ և Արման ԽաչատրյաններԱրթուր ՇամիլյանԽաչիկ Ափոյան։  Ըստ Վարդան Սիրականյանի հաղորդման:

Թորիայի երիտասարդները շարունակում են ցուցաբերել օգնություն Արցախին։ Քիչ առաջ նրանք հրապարակեցին իրենց հավաքած սննդամթերքի պարկերի լուսանկարները: Ըստ Անտոն Անտոնյանի հաղորդման:

Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի հերթական օգնությունը մեր անկոտրուն ազգին կազմում է մի քանի հազար ԱՄՆ դոլար: Այն ներկայացված է ստացականներով: Ըստ Վահան Բաքարյանի հաղորդման:

Աղբյուրը՝ javakhkmedia.com

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica