close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին․ ԱՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել

Իրավունք

16 Հոկտեմբերի 2020, 16:46
 Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին․ ԱՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է. «ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառուների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:

 ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica