close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրիա-Վիեննայից՝ Արցախ-Հադրութ․ Արթուր Եղիազարյան

Բլոգեր

16 Հոկտեմբերի 2020, 16:04
 Ավստրիա-Վիեննայից՝ Արցախ-Հադրութ․ Արթուր Եղիազարյան
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«1683 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Վիեննայի ճակատամարտը։ Օսմանյան զորքերի կողմից շուրջ երկու ամիս տևած շրջափակումից հետո Ավստրիայի մայրաքաղաքի մոտ եվրոպական միացյալ ուժերի քաղաքակրթական պատերազմում տարած ռազմական հաղթանակը մեկընդմիշտ կանխեց թուրքերի առաջխաղացումը դեպի Եվրոպայի խորքերը։ Իսկ Ավստրիան տասնամյակներով դարձավ Եվրոպայի հզորագույն պետությունը։
 
Նույնական քաղաքակրթական պատերազմ է հիմա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ադրբեջանա-թուրքական միացյալ ուժերը, օգտագործելով նաև «Իսլամական պետության» ահաբեկչական կառույցներին, հարձակվեցին հայկական՝ Արցախի (ԼՂՀ) և Հայաստանի Հանրապետությունների վրա, որի նպատակն է վերջնականորեն կործանել Հայոց Հայրենիքի 10%-ի վրա հայկական պետականությունները, ցամաքային կապ հաստատել միմյանց հետ, տարածվել մինչև Կենտրոնական Ասիա, Սիբիր ու Չինաստանի հյուսիս-արևմուտք ու իրագործել իրենց երազանքային պանթուրքական ծրագիրը՝ Մեծ Թուրանի կայսրության ստեղծումը։ Հայությունն այսօր սեպի պես խրված լինելով իրենց հակամարդկային ու նվաճողական ծրագրի իրականացման ճանապարհին՝ առայժմ միայնակ՝ տոկունությամբ, ուժերի գերլարումով կանխում է ողջ մարդկությանն առնչվող հակաքաղաքակրթական գազանային այս նպատակի իրագործումը։
 
Հուսամ, որ շատ շուտով շատերը կհասկանան ու դուրս կգան թմբիրից ու անտարբերության իրենց տաքուկ անկյուններից։ Այլապես վաղը զղջալու են։ Ինչպես որ շատերը զղջում են, որ Բյուզանդիան 1045-ին թուլացրեց Հայկական Լեռնաշխարհի Բագրատունիների, Արծրունիների և այլ ազնվական Տների Հայաստանը, որի հետևանքով 1071 թվականին օղուզական թուրք-սելջուկները հեշտությամբ հաղթեցին Եվրոպայի պատվար հենց նույն Բյուզանդիային, նվաճեցին այն, դարձրեցին Օսմանյան կայսրություն և երկար դարեր չարիք դարձան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Ռուսաստանի համար։
 
Հիմա կրկնվում է նույնը։ Հուսամ քաղաքակիրթ մարդկությունը դասեր քաղել է պատմությունից։ Այլապես վաղը զղջալու են ու ով կարծում է իր հետ չի առնչվելու՝ չարաչար սխալվում է։ Եվրոպայում լցված բազմամիլիոն թուրք էմիգրանտների առկայությունը վկա ...»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica