close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԶՈՒ հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին․ Սոլովյով

Աշխարհ

15 Հոկտեմբերի 2020, 12:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԶՈՒ հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին․ Սոլովյով

«Իսկապես լավ չեմ հասկանում՝ ՀԱՊԿ-ը ի՞նչ է իրենից ներկայացնում: Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, արդյո՞ք մեր պաշտպանության ներքո է գտնվում, թե՞ ոչ: Ադրբեջանի զինված ուժերն ուղղակիորեն խոստովանում են Հայաստանի տարածքին հասցրած հարվածի մասին: Միևնույն ժամանակ, այն անվանում են կանխարգելիչ: Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրախավորել մեր դաշնակցի տարածքը»,- իր Полный контакт յութուբյան հաղորդման շրջանակներում ասել է ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ Ադրբեջանի զինված ուժերի հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ անվանելով ուղիղ մարտահրավեր Ռուսաստանին:

Նա նաև հիշատակել է Ադրբեջանում սիրիացի ահաբեկիչ-գրոհայինների զանգվածային տեղակայման մասին, որոնց Ռուսաստանը ժամանակին վերացնում էր Սիրիայում:․ «Այժմ այդ գրոհայինները հայտնվել են ռուսական սահմանից 80 կմ այն կողմ: Եվ նրանց ներգրավել է կա՛մ ինքը՝ Ադրբեջանը, կա՛մ դա արել է Թուրքիայի միջոցով: Եվ նրանք հանդգնել են հարված հասցնել մեր դաշնակցի տարածքին: Դա անմիջական մարտահրավեր է Ռուսաստանին, դա անմիջական ապտակ է Ռուսաստանին»,- ընդգծել է Սոլովյովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեմայի շուրջ Սոլովյովի ելույթը կարող եք դիտել 3:36:30 րոպեից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica