close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավակցական

Արցախ

11 Հոկտեմբերի 2020, 12:44
 Ցավակցական

Սիրելի հայրենակիցներ․

Արցախի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ ընթացած ծանր մարտերում, ՊԲ ստորաբաժանումների և բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով, կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում և կայունացվել ռազմաճակատի գիծը:

Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը։

Աննկարագրելի այս սխրանքը հավերժ կմնա որպես հերոսական մի էջ, սերունդների համար՝ նահատակության, նվիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմության մեջ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր սուրբ Հայրենիքն իրենց կյանքի գնով պաշտպանած և քաջաբար զոհված «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկների ընտանիքներին և հարազատներին։ 

Հավերժ փառք անմահացած մեր բոլոր հերոսներին:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

          11.10.2020թ.

Բանակի հզոր ժպիտը
20 Հոկտեմբերի 2020, 23:05 Բանակի հզոր ժպիտը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica