close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում․ Միշուստին

Քաղաքական

9 Հոկտեմբերի 2020, 16:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում․ Միշուստին

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում, Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան՝ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Նա ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին։

«Ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ, իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասաց Միշուստինը:

Նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը բանակցեցին փակ ռեժիմով։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի կառավարության ղեկավար Մուհամեդկալիյ Աբիլգազիևը` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով նիստին ներկա չէր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով հանդիպմանը Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթեց խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:

Ապա ներկաներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար դժվար ժամանականերում ՀՀ գալու համար։

Նեղ կազմով հանդիպմանը հաջորդեց ընդլայնված նիստը, որտեղ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է խաղաղության գործընթացի վերականգնմանը։

«Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-ասաց Փաշինյանը։

Նիստի օրակարգի համաձայն ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները քննարկեցին միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազնավարական ուղղությունների նախագիծը։

Այս առիթով Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանը հայտարարեց, որ քննարկել են ռազմավարության նախագիծը և, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է։ Այն նախատեսվում է ընդունել Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, որը անհրաժեշտ հիմք է ստեղծում Միության երկրների առաջադեմ տնտեսական զարգացման, դրա ազդեցությունը միջազգային ասպարեզում ամրապնդելու համար` ելնելով գերակա ոլորտներից:

«Առաջին ուղղությունն արտադրանքի պիտակավորումն է: Երկրորդը թվային վերափոխումն է տնտեսության բոլոր ոլորտներում: Երրորդը կարգավորման համակարգն է պետական գնումների համակարգում: Չորրորդը պարենային անվտանգությունն է: Մենք այստեղ լավ արդյունքներ ունենք: Միությունը լիովին ինքնաբավ է հացահատիկի, շաքարի, բուսական յուղի, խոզի միսի, ձվի, գառան մսի ապահովման հարցում: Հաջորդ տարի մենք խնդիր ենք դրել այլ գյուղատնտեսական ապրանքների լիարժեք ինքնաբավության հասնել, ինչը բավականին իրատեսական է: Հինգերորդն արտահանման սատարումն է»,-մասնավորապես ասաց ՌԴ վարչապետը:

Նա ընդգծեց, որ Միությունը պետք է համաշխարհային առևտրի լիիրավ մասնակից դառնա․ ԵԱՏՄ երկրները մեծացնում են ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ:

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica