close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը ժամանել է Երևան

Քաղաքական

5 Հոկտեմբերի 2020, 15:28
 ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը ժամանել է Երևան

Երեւանի ժամանակով 13:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը (գրանցումը՝ RA-96019)։

Այն ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։ Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը։ 

Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը «Հետքին» հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի Երեւան ժամանած ինքնաթիռի մասին:

Մյուս կողմից՝ հայտնի է, որ Երեւանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Դեռ սեպտեմբերի 18-ին, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան չէր սկսվել, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միշուստինի մասնակցությունը կախված է COVID-19-ի համավարակի իրավիճակից, սակայն, փաստորեն, սեպտեմբերի 27-ից հետո ստեղծվել է նոր իրավիճակ:

Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անցկացնել նիստը: «Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում։ Ոչինչ չի փոխվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ «Հետքին» տեղեկացրել է, որ Մոսկվայից Երեւան են ժամանել միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները:

Բանակի հզոր ժպիտը
20 Հոկտեմբերի 2020, 23:05 Բանակի հզոր ժպիտը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica