close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ամենամեծ անգղը. պոպուլյացիան դրական միտում է արձանագրում

Խճանկար

15 Սեպտեմբերի 2020, 16:40
 Հայաստանի ամենամեծ անգղը. պոպուլյացիան դրական միտում է արձանագրում

Լուսանկարում հազվագյուտ սեւ անգղի /Aegypius monachus/ առանձնյակ է, որին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը։ Հայաստանում հանդիպող յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի բազմազան թռչնատեսակների ուսումնասիրությամբ եւ անչափ կարեւորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։

Հայաստանի տարածքում հանդիպում են անգղերի 4 տեսակներ՝ սեւ անգղ, սպիտակագլուխ անգղ /Gyps fulvus/, մորուքավոր անգղ /Gypaetus barbatus Linnaeus/ եւ գիշանգղ /Neophron percnopterus Linnaeus/, որոնցից չափսերով ամենամեծը հենց սեւ անգղն է։ Համարվում է, որ Հայաստանը բավական հարուստ է անգղերի տեսակներով՝ իր տարածքային մակերեսի համեմատ եւ անչափ կարեւոր է այս թռչնատեսակի պահպանումը նաեւ գլոբալ առումով։

Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ եւ վտանգված տեսակ է: Թերեւս ՀՀ կենդանիների կարմիր գրքում նշված է, որ տեսակի թվաքանակը նկատելիորեն կրճատվում է, սակայն վերջին տարիներին մասնագետները պնդում են, որ թվաքանակը կայունացել է եւ կա աճի դրական միտում։ Տեսակն ընդգրկված է նաեւ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D: Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին: Սեւա անգղի ապրելավայր է համարվում լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ 1200-2000 մ. բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաեւ՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության եւ հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաեւ գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

ԿԳ տվյալների համաձայն սեւ անգղի պոպուլյացիայի վտանգման հիմնական գործոններ են, հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաեւ ապօրինի որսը եւ թակարդներով բռնելը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica