close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը՝ սրբազան զգացում

Հարթակ

5 Սեպտեմբերի 2020, 10:53
 Հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը՝ սրբազան զգացում

Հնագույն մի ժողովուրդ, տարիքով ամենամեծ ժողովուրդներից մեկը,  այո,  մեծ, բայց ոչ ծերացող։ Աշխատասեր ու արարող մի ժողովուրդ, որ քարից հաց է ստեղծել, միևնույն ժամանակ, իր սկզբնավորման օրից ի վեր, արյուն -քրտինք թափելով, պաշտպանել այդ քարե հողակտորը։ Բառերով անհնար է բնութագրել հայի ոգին, կամքն ու սերը առ հայրենիք։

Հայրենասիրություն, թվում է թե 15 տառից բաղկացած սովորական մի բառ, բայց այս բառը իր մեջ հզոր ու անկոտրում կամք, լավագույն և իսկական արժեքների բարձրակետն է ամփոփում։ Եթե սիրում ես հայրենիքդ, նշանակում է՝ սիրում ես քեզ սնող ու պահող հողը, ծարավդ հագեցնող պապակ ջուրը։ Միգուցե փոքրիկ մի տարածք, բայց լցված այնպիսի ավանդույթներով, մշակույթով, սովորույթներով ու կենցաղով, որը կյանք է տալիս անգամ քարին։ Հայրենասեր չի կարող լինել ամեն մարդ։ Միշտ էլ կհանդիպեն դավաճանությունն ու ցավը, սակայն իրական հայրենասերը նա է, ով կարողանում է զատել ամբողջ վատը, սուտը և կեղծիքը և, հենց լավը գնահատելով և սիրելով էլ, դառնում է հայրենասեր։

Եթե սիրում ես հայրենիքդ, նշանակում է՝ սիրում ես ընտանիքդ ու գերդաստանդ և նրանց ապահովության, գեղեցիկ ու շեն ապագայի համար կյանքի գնով պաշտպանում ես երկիրդ, պահպանում ես քո ազգային նկարագիրը։ Մի ժողովուրդ, որ փառահեղ ճանապարհ է անցել` հաճախ նաև կորուստներ կրելով, ոչ միայն պետք է սիրի, այլև կյանքի գնով պաշտպանի իր բնօրրանը։ Հնեց սա է կոչվում հայրենասիրություն, և սա բնորոշ է միայն ուժեղ կամք ու բարոյական բարձր արժեքներ ունեցող մարդկանց։

Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, որ զոհեցին ամենաթանկը ` կյանքը, որ լավագույն պարգևն է Աստծո կողմից։ Զոհեցին, և փրկեցին մի ժողովուրդ, մի մեծ  գերդաստան, որն այսօր ապրում և շենացնում է երկիրը։ Մոտ 3000 տարեկան այս ժողովուրդը եղել է հաղթական միասնական հզոր երկիր, որի գերիշխանությունը ընդունել են բոլորը, այն ունեցել է և՛ անկումներ, և՛ կորուստներ, բայց երբեք հայը չի կորցրել իր անունը ու հայ լինելու իր կոչումը։ Միայն Նժդեհ ուսումնասիրելով, նրա ուսմունքը յուրացնելով՝ հասկանում ենք, թե ինչ է հայրենիքը, թե ինչպես սիրել ու պաշտպանել այն։ Բառերը չեն հերիքի՝ երախտիքի խոսք ասելու այն մարդկանց, որոնք իրենց գերմարդկային բարձր արժեքներով փրկեցին մեր կյանքն ու ապագան։ Տարվա չորրորդ ամիսը` հաղթական Մայիսը, Հայաստանի և հայ ժողովրդի համար փառահեղ հաղթանակների ամիս է։  Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ, և խոնարհվել նրանց առաջ, ովքեր ընկան մարտի դաշտում, փրկեցին մեր անունը, սակայն նրանցից շատերը մնացին անանուն։ Հավերժ փառք ձեզ, տղանե՛ր։

Հայ ժողովուրդը շատ զրկանքներ ու ցավ է տեսել իր գոյության ողջ ընթացքում։ Բայց դրանց կողքին կան նաև փառահեղ էջեր, այնպիսին, ինչպիսին է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը։ Այն չէր լինի, եթե չլինեին Մայիսյան հերոսամարտերը։ Սարդարապատի հերոսամարտը համարվում է մերօրյա Ավարայրը։ Սա ապացույցն է այն փաստի, որ հայը երբեք չի կորցնում իր հույսը։ Էրզրումը, Կարսը, Ալեքսանդրապոլը թուրք կառավարությանը դավադիր կերպով հանձնելուց հետո, ժողովուրդը ոտքի ելավ, որպեսզի պաշտպանի այն մի փոքր հողակտորը, որը մնացել էր իրեն։ Այն պաշտպանեց արյան գնով։ Եվ այդ փառահեղ հաղթանակն էլ կերտեց Առաջին Հանրապետությունը: Թեև այն կարճ կյանք ունեցավ, բայց ապահովեց Հայաստանի հետագա գոյությունը և հզորանալու մեծ հնարավորություն ընձեռեց, որի կերտողը մենք պետք է լինենք։

Հայաստա՛ն, թեև կյանքդ գոյության պայքար է,  անթիվ զրկանքներ ես կրել, մեկ է, հիանում եմ քո կամքի ահռելի մեծ ուժով, խելացի, քաջ ու անձնազոհ սերնդով և հպարտանում եմ, որ Հայ եմ, ու Հայաստանը ես եմ։ Եկեք ընդունենք, որ մեր հայորդիների քաջությունն ու կամքի մեծ ուժը անասելի հզոր զենք են դարձել մեզ համար օրհասական պահերին։ 1722թ. Դավիթ Բեկի խելացի, քաջ և հայրենասեր գործունեության շնորհիվ Սյունյաց աշխարհում կրկին կյանք ծնվեց, ծնվեց նոր ուժ թշնամու դեմ պայքարելու համար։ Մայիսյան հերոսամարտերով բոլորս հիանում, հպարտանում և ի լուր աշխարհի գոռում ենք, որ մենք այն ազգն ենք, որ երկար տարիներ պետականություն չունեցանք, բայց չհուսահատվեցինք, պայքարեցինք ու հասանք մեր անկախությանը։ Որ Արցախ աշխարհի համար պատրաստ էինք զոհաբերել մեզ, միայն թե այն մայր Հայաստանին միավորված լինի, զարգանա, ծաղկի ու շենանա։ Եվ զոհաբերեցինք... Այնպիսի քաջորդիեր, որոնց հայրենասիրությունից սարսափում էին թշնամիները։ Այդ քաջերից են` Մոնթեն, Լեոնիդը, Թաթուլը, Աշոտ Ղուլյանը (Բեկորը) և այլք։ Բայց ուզում եմ՝ հիշենք նաև մի հզոր անձնավորության` Վազգեն Սարգսյանին, առանց որի շատ դժվար կլիներ Արցախը ետ բերել։ Շնորհակալ ենք քեզ ՍՊԱՐԱՊԵՏ, և բոլոր նրանց, ովքեր քաջաբար կռվեցին ու պաշտպանեցին իրենց գերդաստանը ու պապերից ժառանգած հողը։ Ես հպարտ եմ, որ սերունդ ու ժառանգորդն եմ այն ազգի, որն այսպիսի քաջորդիներ է ծնել։

 

Մերի Իսաջանյան

Սյունիքի մարզի Լոր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica