close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի ուրվական է շրջում, ազգային պետության ուրվականը...

Խմբագրի անկյուն

5 Օգոստոսի 2020, 18:27
 Մի ուրվական է շրջում, ազգային պետության ուրվականը...

Նիկոլ Փաշինյանի՝ մի ժամ առաջ կատարած գրառումից իմացանք, որ Լիբանանի կառավարությունը կարիքների գնահատում է անում, և, դրանց արդյունքում ՀՀ կառավարությունն ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ:

Նրա գրառումից րոպեներ անց՝  լուր սփռվեց, որ ՌԴ-ն ոչ ավել, ոչ պակաս, մարդասիրական 5 ինքնաթիռ է ուղարկել Լիբանան:

Պարզորոշ է՝ ՌԴ-ն չի սպասել, մինչ Լիբանանը շաբաթներով կհաշվարկի վնասը, կվերածի դոլարի, կհրապարակի կայքէջերում, մերոնք դա կթարգմանեն, կզեկուցեն վարչապետին, հետո Փաշինյանը խորհրդակցություն կհրավիրի՝ հասկանալու համար, արժի՞ նման չափի վնասի դեպքում օգնել, թե՞, այնուամենայնիվ, էդքան էլ չարժի:

Այո, հսկայածավալ հայկական համայնք ունեցող մի պետության ղեկավար, ում անունն է Նիկոլ Փաշինյան, այս աղետալի օրերին դեռ սպասում է, որ Լիբանանը կարիքները գնահատի...

Եվ սա՝ այն պարագայում, երբ տնտեսական աղետալի իրադրությանը Լիբանանում գումարվել էին համավարակի ոչ պակաս կործանարար հետևանքները, սա՝ այն պարագայում, երբ արդեն ամիսներ շարունակ ՀՅԴ համաշխարհային կառույցի կազմակերպական շրջաններն օրնիբուն հեռուստամարաթոններով, բարեսիրական միջոցառումներով ու այլ ձեռնարկներով նեցուկ են եղել լիբանանահայությանը:

Իսկ ՀՀ ղեկավարությունը դեռ սպասում է Լիբանանի աղետի գոտու կարիքների գնահատմանը, քանի որ ՀՀ ղեկավարի անունը Նիկոլ Փաշինյան է:

Մի ուրվական է շրջում, ազգային պետության ուրվականը....

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica