Երեւան (Երկիր) - Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով` դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նույն օրը կկայանա նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Բուլղարիայի իր պաշտոնակցի՝ Գեորգի Պրվանովի հետ: Հանդիպմանը կհետեւեն հայ-բուլղարական բանակցությունները` ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Նախագահները կընդունեն այցի արդյունքների մասին համատեղ հայտարարություն: Նախատեսվում է ստորագրել նաեւ 2009 թվականին Հայաստանում բուլղարական մշակույթի օրերի եւ 2010 թվականին Բուլղարիայում հայկական մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, արխիվային գործի բնագավառում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացումը:

Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը աշխատանքային ճաշ կունենա Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հետ, կհանդիպի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին։
Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը ներկա կգտնվեն Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսի բացմանը:

Հայաստանի նախագահը կայցելի նաեւ Սոֆիայում ՀՀ դեսպանություն:
Կիրո Մանոյան. «Հայ-թուրքական հարաբերությունները բարելավելը պետք է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային»
Կիրո Մանոյան. «Վերջնական պայմանագրի ստորագրումը տարիների հարց է»
Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին
Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի
Ամերիկահայերը դժգոհ են CNN-ի հաղորդումից` Հայոց ցեղասպանությանը հպանցիկ անդրադառնալու համար
ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմասնակցեն Համայն Ռուսիոյի պատրիարքի հուղարկավորության արարողությանը
Ընդունելություն ՀՀ կառավարությունում
Ֆրանսիացի պատգամավորները պարգեւատրվեցին Պատվո շքանշանով
Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Ազգային ժողով
Սերժ Սարգսյանը ներում է շնորհել մարտի 1-ի գործով երեք դատապարտյալների
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
2400-ամյա բրոնզե սուսեր
Վերջապես եկավ գիշերը...
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
Անարդարություններ լվովյան ռինգում
Մեկնարկում` երկու հաղթանակ
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Առանց հուսադրող խաղի
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին