Երեւան (Երկիր) - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հուլիսի 2-ին մեկնարկեցին ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովի աշխատանքները:

Համայն հայության օգնությամբ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների հաղթահարման հարցերում բեկումնային փոփոխություններ մտցնելու ակնկալիքով համաժողովի մասնակիցներն առաջարկում են մշակել համապարփակ ծրագիր, որը կնախանշի Հայ Դատի եւ Հայոց պահանջատիրության վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը, բոլոր պետություններին այն հասցնելու միջոցներն ու ձեւերը, կներկայացնի միասնական համակարգված գործողություններ ինչպես ՀՀ-ում, Սփյուռքում, այնպես էլ այլ պետություններում:

Ծրագրի մշակման եւ համակարգման նպատակով ՀՀ նախագահն առաջարկել իր գլխավորությամբ ստեղծել պետական հանձնաժողով, հանձնաժողովին կից ստեղծել միջազգային-իրավական, տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական, լուսավորչական, լոբբիստական գործունեություն իրականացնող խորհուրդ, իսկ ծրագրի իրագործումն ապահովելու համար էլ ձեւավորել հիմնադրամ, որն իր միջոցները կլրացնի հայկական բոլոր կառույցների եւ անհատների նվիրատվություններից:

«Հաշվի առնելով, որ ժամանակակից Թուրքիան շարունակում է վարել Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, մենք պարտադրված ենք ուսումնասիրել եւ գտնել այն ճանապարհը, միջոցը, որի շնորհիվ կարող ենք միջազգային դատական ատյանի վճռով քաղաքական պատասխանատվության ենթարկել թուրքական պետությանը: Դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է գիտական, իրավական, քաղաքական պատշաճ մակարդակով ուսումասիրել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված համապատասխան հայցով միջազգային դատական ատյաններին միակողմանի դիմելու հնարավորությունը»,- իր ելույթում նշեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ասաց, որ թեեւ այս տարիների ընթացքում եղել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ, բազմաբնույթ համաժողովներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, բայց այս մեկը, ըստ նրա, տարբերվում է քանի որ այսօր նոր տեսանկյունից են հարցին մոտենում, ոճրագործն էլ պետք է հասկանա եւ ընդունի, որ 21-րդ դարի հայը այլեւս 20-րդ դարի հայ չէ: Սփյուռքի նախարարը մեր վերջին եւ կարեւորագույն ձեռքբերումներից է համարում նաեւ այն, որ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հետեւանքների վերացումը դարձել է պետական քաղաքական կարեւորագույն անկյունաքարերից մեկը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր անհանգստությունը հայտնեց մարտավարական եւ ռազմավարական որոշ հնացած ուղղությունների եւ քայլերի շուրջ, եւ հայտնեց, որ ժամանակն է նոր հռետորությամբ, նոր ձեւով միջազգային հանրությանը ներկայացնել մեր խնդիրը:

Համաժողովին ներկա ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր արդեն իսկ անհրաժեշտ է շատ արագ սկսել հայոց իրավունքների բարձրացման եւ հատուցման հարցի ուսումնասիրություն-եզրակացություն, որին պետք է հաջորդեն անհրաժեշտ համապատասխան քայլերը: Թեեւ այդ ուղղությամբ ՀՅԴ-ն համապատասխան քայլեր արդեն իսկ ձեռնարկել է, բայց, ինչպես նշում է Կ. Մանոյանը, դա բավարար չէ, քանի որ իսկապես անհրաժեշտ է համահայկական մոտեցում:

«Ցեղասպանության ճանաչման հարցն ինքնին առաջնահերթ չէ, փաստը ճանաչելու խնդիր չկա, պարզապես անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացն ուղղակիորեն նպաստի հատուցման խնդրին»,- նշեց ՀՅԴ անդամը:
ՈՒՄՎ-ն ընդունել է Հայաստանին վերաբերող երկու բանաձեւ
Կիրո Մանոյան. «Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»
Քննարկվել է եվրոպական խորհրդարանական կառույցներում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքը
Բակո Սահակյան. «Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով»
Ադրբեջանական «սեւ ցուցակը» հավանորեն համալրվելու է նոր անուններով
Ադրբեջանը նախագահների հայտարարությունը խաղաղ համաձայնագրի հիմք է համարում
Ռուսաստանցի համանախագահը հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ճանապարհով
Որեւէ ուժ չի կարող արգելել Արցախի ժողովրդին պայքարել հանուն ապրելու, ազատության եւ անկախության իրավունքի
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
2400-ամյա բրոնզե սուսեր
Վերջապես եկավ գիշերը...
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
Անարդարություններ լվովյան ռինգում
Մեկնարկում` երկու հաղթանակ
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Առանց հուսադրող խաղի
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին