Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է օգտագործի պետքարտուղար Քլինթոնի այցը Հարավային Կովկաս Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում իր չհաջողած քաղաքականությունը վերանայելու համար. «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքերով` եթե Քլինթոնի այցը քաղաքականությունը վերագնահատելու ցանկությամբ է արվում, ապա դա դրական զարգացում է, իսկ եթե վերաամրագրելու են վերջին 18 ամիսների բացասական ավանդույթները, ապա այցը լավատեսություն չի ներշնչում:

Համբարյանի կարծիքով` ամենաճիշտ քայլը, որ ԱՄՆ պետքարտուղարը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է եւ այդ ոճիրը ճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալը:

«Այս վարչակազմը գնալով ավելի սխալ ուղղությամբ է շարժվում. նախընտրական քարոզարշավի ժամանակ Ցեղասպանության ճանաչման խոստումից այն շարժվեց դեպի այս հարցի շուրջ լռության քաղաքականություն, այնուհետեւ պարզապես չճանաչեց, հետո ավելի հեռուն գնաց` հակադրվելով Կոնգրեսում Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին»,- ընդգծել է Ա. Համբարյանը:

Հարցին, թե Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ ուղերձ կհղի Հայաստանի իշխանություններին, արդյո՞ք կրկին հետամուտ կլինի գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարյանը պատասխանել է. «Հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն բարելավվի, եթե Հայոց ցեղասպանությանը չվերաբերվեն ճշմարտության եւ արդարության դիրքերից: Թուրքիան, իհարկե, կբողոքի, բայց ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնված լինի ամերիկյան արժեքների եւ շահերի վրա»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ա. Համբարյանը նշել է, որ այդ հարցում էլ ԱՄՆ վարչակազմը շեղվեց ճիշտ ուղուց: «Նախագահ Օբաման քարոզարշավի ընթացքում ասում էր. «Ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկյան սկզբունքների` ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրա»: Իրականում տեսնում ենք հայկական կողմի վրա անվերջ շարունակվող ճնշումներ, որը ժողովրդավարական չէ, սխալ է»,- նշել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե այդ նույն քաղաքականությունը կիրառվեր 1776 թվականին, երբ Միացյալ Նահանգները անկախության հռչակեցին, Ամերիկան կմնար Բրիտանական կայսրության կազմում:
ՈՒՄՎ-ն ընդունել է Հայաստանին վերաբերող երկու բանաձեւ
Կիրո Մանոյան. «Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»
2015 թվականը` արդարության հաստատման սահմանագիծ
Քննարկվել է եվրոպական խորհրդարանական կառույցներում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքը
Բակո Սահակյան. «Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով»
Ադրբեջանական «սեւ ցուցակը» հավանորեն համալրվելու է նոր անուններով
Ադրբեջանը նախագահների հայտարարությունը խաղաղ համաձայնագրի հիմք է համարում
Ռուսաստանցի համանախագահը հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդավարական ճանապարհով
Որեւէ ուժ չի կարող արգելել Արցախի ժողովրդին պայքարել հանուն ապրելու, ազատության եւ անկախության իրավունքի
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
2400-ամյա բրոնզե սուսեր
Վերջապես եկավ գիշերը...
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
Անարդարություններ լվովյան ռինգում
Մեկնարկում` երկու հաղթանակ
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Առանց հուսադրող խաղի
Մեդալ ձախողակ ֆուտբոլիստին