Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության 30
Հեռ. (+374) 10 52 15 01, (+374) 10 52 78 62, Ֆաքս` (+374) 10 52 04 26
Էլ. փոստ` Խմբագիր editor@yerkir.am, Լուրեր news@yerkir.am, Գովազդ adver@yerkir.am

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ:
Առաջին համարը լույս է տեսել 1991 թ. օգոստոսի 27-ին: Տպագրվում է Երեւանում 2002 թվականի ապրիլ ամսից, դասական ուղղագրությամբ, հրատարակվում է նաեւ Բեյրութում (Լիբանան):
Մինչեւ 2001 թ. տարեվերջ եղել է օրաթերթ` 2 տպագրական մամուլ ծավալով: 2002 թվականի հունվարից լույս է տեսնում որպես շաբաթաթերթ` 4,5 տպագրական մամուլ ծավալով, 2500 տպաքանակով:
Թերթն ամենամեծ տպաքանակն ունեցել է 1993-94 թվականներին` մինչեւ 56 000 օրինակ, ինչը վերջին տասնամյակում հայկական մամուլի ամենախոշոր հրատարակչական ցուցանիշն է:
1994 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով հանրապետության տարածքում կասեցվեց ՀՅ Դաշնակցության գործունեությունը, ինչպես նաեւ ոչ միայն կուսակցության հայաստանյան կառույցի պաշտոնաթերթ "Երկիր"-ի, ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ "Ազատամարտ"-ի, այլեւ բազմաթիվ այլ թերթերի ու հանդեսների լույսընծայումը:
Թերթը վերաբացելու հնարավորություն ընձեռվեց միայն 1998 թվականի մարտին:
"Երկիրը" տարածվում է ԱՊՀ երկրներում եւ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Աշխարհի բազմաթիվ խոշոր գրադարաններ ունեն թերթի հավաքածոները:
"Երկիր"-ի առաջնահերթ խնդիրն է անկողմնակալ լրագրության սկզբունքներով լուսաբանելով հանրապետության քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային մարզական անցուդարձը եւ սեփական գնահատականը տալ իրադարձություններին:
 


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 ruzan@yerkir.am